Բացել լրահոսը Փակել լրահոսը
Снимок-259
A A
Հասարակություն

Մեղադրանք է ներկայացվել շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանին

«Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել,  հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Նշվում է, որ շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։