«Վանկուվերի» երկրպագուները չդիմացան պարտությանը
Կանադական «Վանկուվեր» թիմի երկրպագուները «Բոստոնից» կրած պարտությունից հետո զայրույթից այրել են մի քանի ավտոմեքենաներ եւ ջարդել խանութների ցուցափեղկերը: Դեպքը տեղի է ունեցել այսօր գիշերը, երբ Սթենլիի գավաթի եզրափակիչ 7-րդ խաղում նրանց սիրելի թիմը անհաջողության է մատնվել:
Մինչ այդ հանդիպումը սերիայի ընդհանուր հաշիվը եղել է 3:3, ընդ որում վերջին խաղում «Վանկուվերը» հանդես է եկել իր հարկի տակ: Սակայն դաշտի տերերը չեն կարողացել լուրջ դիմադրություն ցույց տալ եւ պարտվել են 0:4 խոշոր հաշվով: Այդպիսով, «Վանկուվերը» ձեռքից բաց է թողել Սթենլիի գավաթին տիրելու երրորդ շանսը (մինչ այդ թիմը պարտվել էր 1982 եւ 1994 թ եզրափակիչներում):
«Դա սարսափելի է: Քաղաքը եւ մարզը շատ լավ բաներ ունեն, որով կարելի է հպարտանալ: Ցավալի է, որ նման վատ երեւույթ տեղի ունեցան հոկեյի պատճառով» - հայտարարել է «Վանկուվերի» ավագ Հենրիկ Սեդինը:
Հավելենք, որ վայ երկրպագուներին ցրելու համար ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործել, իսկ քաղաքապետարանը բնակչությանը խորհուրդ է տվել գիշերային ժամերին դուրս չգալ տներից: