Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը կխաղա Բուդապեշտում

Սպորտ
55be918c3610aaeb8902f3743df1e53c

Հայաստանի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի այսօր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սկսվող շախմատի մրցաշարին, որը նվիրված է հայտնի աստղաֆիզիկոս Գեորգ Մարքսի հիշատակին:

Մրցաշարին մասնակցում են 6 շախմատիստուհիներ: Նրանք երկու շրջանով կանցկացնեն 10-ական պարտիա: Լիլիթ Մկրտչյանի մրցակիցներն են հունգարուհի Իլդիկո Մադլը, Էսթեր Դուդաշը, Աննա Ռուդոլֆը, բելառուսցի Աննա Շարեւիչը եւ ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան:

Հավելենք, որ մրցաշարը ստացել է ՖԻԴԵ-ի 15 կարգ: