A
A
Յուրա Մովսիսյանը դիտարժան խաղ է ցուցադրում
Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի խփած գոլը «Վոլգայի» հետ խաղում ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի լավագույն 5 գոլերի թվում:
Իսկ Euro-Football շաբաթաթերթը երկրորդ անգամ հայ ֆուտբոլիստին ներգրավել է տուրի խորհրդանշական հավաքականում. «Հայ հարձակվողը խաղից խաղ առաջադիմում է: «Կրասնոդարը» երկրորդ հանդիպումն անընդմեջ հաղթում է, իսկ Մովսիսյանը 4 օրերի ընթացքում երկու անգամ աչքի է ընկնում արդյունավետ խաղով եւ գոլային փոխանցմամբ` դրսեւորելով հիանալի ֆիզիկական պատրաստվածություն» - իր ընտրությունը մեկնաբանել է լրատվամիջոցը:
Յուրա Մովսիսյանը ընդգրկվել է նաեւ Ռուսաստանի առաջնությունում դիտարժան ֆուտբոլ ցուցադրող խաղացողների ցանկում: Նա երկու աստղով առայժմ բաժանում է 33-38-րդ տեղերը: