Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_1530
A A
Բիզնես

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին

Ucom ընկերությունը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են համատեղ «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին

Այս նոր նախաձեռնությունը կոչված է աջակցելու վաղ փուլի ստարտափ նախագծերին, որոնք տեխնոլոգիան միավորում են բնապահպանական լուծումների հետ՝ նպատակ ունենալով խթանել նորարարությունն ու կայունությունը Հայաստանում:

Միջոցառման պաշտոնական բացումը տրվեց հուլիսի 22-ին Իմփաքթ Հաբ Երևանում՝ մեկնարկելով հայտերի ընդունման գործընթացի սկիզբը, որը բաց կլինի մինչև ս.թ. օգոստոսի 12-ը։

Ucom-ի վեցամսյա ֆելլոուշիփ ինկուբացիոն ծրագիրը մշակվել է տեխնոլոգիաները բնապահպանական կայունության հետ զուգակցող սկսնակ նախագծերը զարգացնելու և հզորացնելու համար։ Ծրագիրը եզակի հարթակ է տրամադրում սկսնակ ձեռնարկատերերին և նորարարներին՝ իրենց գաղափարներն ազդեցիկ լուծումների վերածելու համար:

Հինգ թիմեր կընտրվեն՝ զարգացնելու իրենց գաղափարները: Վերջիններիս նաև կտրամադրվի գաղափարի վավերացում և կատարելագործում, սեմինարներ, մենթորություն, փորձագետների խորհրդատվական ծառայություններ, Իմփաքթ Հաբ Երևանի անդամակցություն, ցանցային հնարավորություններ և տեսանելիության բարձրացում:

Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը իր ոգևորվածությունը հայտնեց նոր գործընկերության վերաբերյալ՝ ասելով. «Իմփաքթ Հաբ Երևանում մենք հավատում ենք, որ ապագան կանաչ է, այդ իսկ պատճառով կանաչ տնտեսությունը մեր կարևոր ուղղությունն է: Մենք ոգևորված ենք, որ հնարավորություն ունենք համագործակցելու Ucom-ի հետ այս կանաչ ինովացիոն ստարտափների ինկուբացիոն նախագծի շուրջ: Համոզված ենք, որ հայկական ստարտափները հանդես կգան կրեատիվ կանաչ լուծումներով»։

«Մենք շատ գոհ ենք այս համագործակցությունից, քանի որ այն լիովին համահունչ է մեր քաղաքականությանը, որը ենթադրում է կանաչ տեխնոլոգիաներ, մարզային համայնքների աջակցություն և նորարարական լուծումներ: Այս ծրագրի միջոցով լիահույս ենք, որ մեր մասնակիցները կկարողանան իրականացնել իրենց գաղափարները և դրական ազդեցություն ունենալ համայնքների վրա», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լավագույն գաղափարը ծրագրի ավարտին կստանա 500 000 դրամ դրամական մրցանակ, որը հնարավորություն կտա խթանել իրենց գործունեությունը և առավելագույնի հասցնել վերջիններիս դրական սոցիալական ազդեցությունը:

Նախագծի մասին մանրամասներ, ինչպես նաև մասնակցության հայտը կարելի է գտնել այստեղ։

 

** Իմփաքթ Հաբ Երևանը աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբերի ցանցի ներկայացուցիչ է, որը հիմնադրվել է 2016 թ.-ին: Այն իր անդամ ձեռներեցներին և նորարարներին տրամադրում է համայնքի լայն հնարավորություններ՝ ռեսուրսներ, կրթական ծրագրեր և միջոցառումներ, և այս ամենը շատ ոգևորիչ և տրամադրող աշխատանքային տարածքում: Իմփաքթ Հաբը նաև սոցիալական ինովացիոն ինկուբատոր է, և ունի բազմամյա փորձ ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտում։ Հիմնադրման օրվանից ի վեր Իմփաքթ Հաբ Երևանը նախագծել և իրականացրել է 20+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթաց և միջոցառում, իսկ այժմ ունի ավելի քան 350 անդամ՝ 100-ից ավելի նախագծերով, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները: