Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մեթյու Միլլեր (2)
A A
Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ․ Մեթյու Միլեր

Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։

Այս մասին Միլլերը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին»։

Մեթյու Միլլերը նաև հավելել է, որ ինչպես արդեն ասվել է Միացյալ Նահանգների կողմից, Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ժամանակը եկել է։

«Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով հասնել համաձայնության», - նշել է Պետքարտուղարությանը խոսնակը: