Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ԱԳՆ
A A
Պաշտոնական

Հայկական կողմն առաջարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում ՄԹ֊ում ընթացող գագաթաժողովի շրջանակներում, ադրբեջանական կողմը մերժել է․ ԱԳՆ

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայտնում է ԱԳՆ-ն։
 
Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
 
Ավելի վաղ Ադրբեջանական կողմը պնդել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: