Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց միայն Գեւորգ Հարությունյանը

Սպորտ
8a4bf4029a39955f15fcc8c735a19be2

Վորոնեժում տեղի ունեցող շախմատային փառատոնում, որը նվիրված է աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին, կայացան 3-րդ տուրի հանդիպումները:

Գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, որը միայն հաղթանակներ էր տարել մեկնարկային երկու տուրերում, առաջին պարտությունը կրեց մրցաշարում` զիջելով ուկրաինացի Կոնստանտին Տարլեւին:

Մեր մյուս շախմատիստ Գեւորգ Հարությունյանը սպիտակներով պարտության մատնեց Եվգենիա Սուխարեւային (Ռուսաստան), եւ վաստակելով 2,5 միավոր, ընդհուպ մոտեցավ երկու առաջատարներին` ռուսաստանցի Եվգենի Շապոշնիկովին եւ նույն Կոնստանտին Տարլեւին, որոնք 100 տոկոսանոց արդյունք ունեն:

Իսկ ահա մեր շախմատիստուհիներ Նելլի Աղինյանը եւ Լիլիթ Գալոյանը այս տուրում պարտություն կրեցին եւ զիջեցին դիրքերը: Նրանք իրենց ակտիվում ունեն 1,5-ական միավոր: