A
A
Եվրո 2024․ Իսպանիան չորրորդ անգամ նվաճում է չեմպիոնի տիտղոսը
Աջակցիր «Ա1+»-ինԵվրո 2024-ի եզրափակչում հանդիպեցին Անգլիայի եւ Իսպանիայի հավաքականները։ Իսպանիային հաջողվեց ռեկորդային՝ 4-րդ անգամ դառնալ Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով։
Երկրորդ խաղակեսի սկզբում Իսպանիան առաջ անցավ հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ Նիկո Ուիլիամսը։
Անգլիայի հավաքականին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Անգլիացիներից աչքի ընկավ Քոուլ Փալմերը` 1:1:
Հանդիպման 86-րդ րոպեին Իսպանայիա հավաքականից Միկել Օյարսաբալը խփեց հավաքականի հաղթական գոլը։
Այսպիսով՝ Իսպանիա-Անգլիա՝ 2։1։
Նշենք նաեւ, որ Իսպանիան այս առաջնությունում ոչ մի պարտություն չկրեց։