Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ԵՄ անդամակցություն. ինչո՞ւ Հայաստանը հանրաքվե չի անցկացնի, ի՞նչ փուլում է ՍԵՊԱ-ի կատարողականը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Հանրաքվե անցկացնելու հիմնական խնդիրն այն է, որ չունեմ հարցի պատասխանը՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին»,- հուլիսի 1-ին Ժողովրդավարության հայկական ֆորումում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու չորս քաղաքական ուժերի պահանջին։

Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ կազմակերպվեցին նաև խորհրդարանական լսումներ։ ՍԵՊԱ-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) կատարողականն ի՞նչ վիճակում է։ Իշխանություննե՞րը չեն ուզում գնալ Եվրամիություն, թե՞ Հայաստանը չի կատարել իր տնային աշխատանքը։