Բացել լրահոսը Փակել լրահոսը
պատ
A A
Քաղաքականություն

Կիրանցի չգործող ճանապարհի վրա բետոնե բաժանարար պատ է տեղադրվել

Բետոնե բաժանարար պատը, Կիրանցի երեկվանից չգործող ճանապարհի վրա, արդեն բարձրացել է։ Աշխատանքները շարունակվում են, գրում է «Ազատություն»-ը։

Երեկ ճանապարհային դեպարտամենտը հայտարարել էր, որ ժամանակավոր փակվում է Կիրանց գյուղի միջով անցնող մայրուղին՝ ճանապարհաշինական աշխատանքների պատճառով, բայց ոչ թե ճանապարհ, այլ ճանապարհի վրա պատ կառուցվեց։ Այն դպրոցը ադրբեջանական դարձած տարածքից բաժանող երեք մետր բարձրությամբ պատի շարունակությունն է, որ կտրեց արդեն նախկին ճանապարհն ու շուտով սահման կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Երեկվանից երթևեկությունը Իջևանից դեպի հայ-վրացական սահման անցնում է շրջանցիկ շանապարհով՝ կողքի Աճարկուտ գյուղի միջով։ Այն արդեն ասֆալտապատ է։ Զուգահեռաբար կառուցվում է նաև Կիրանցով անցնող նոր ճանապարհ։