Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարված աշխատանքի և հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Չինաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված ջերմ և կառուցողական հարաբերությունների և ցուցաբերված աջակցության համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-չինական համագործակցության հիմնական ուղղությունները, ընդգծել գրանցված առևտրաշրջանառության աճը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարի շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը, ընդգծվել կրթության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Փոխվարչապետը և դեսպանը երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել են նաև հայ և չինացի ժողովուրդների միջև շփումների ակտիվացումը: