Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ծառերը չորանում են, պատճառը դեռ անհայտ է. գյուղացիներ (տեսանյութ)

Ոչ աղետի հետևանքով առաջացած արտակարգ դրությունը, ոչ էլ այգեգործի առողջական խնդիրները չխանգարեցին նրան դուրս գալ այգի ու զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, միակ խանգարողը եղանակն էր:

Այգեգործը հիշում է,որ խորհրդային տարիներին Նոյեմբերյանի դեղձի այգիներն ամեն տարի մոտ 30 հազար տոննա բերք էին տալիս: Իհարկե նույնը չենք կարող ասել ներկայիս բերքատվության մասին, քանի որ  դեղձի այգիները տարեցտարի ոչնչանում են, ծառերը` չորանում, իսկ  այս տարի էլի մի մասը ցրտահարվել է, մի մասը՝ կարկտահարվել, մեծ վնաս է հասցվել հատկապես շուտահաս դեղձին:

Այնուամենայնիվ , բերքի  հույսով՝ այգեգործը ծառերը բուժում է , պարարտացնում, ոռոգում: Վերջինիս հարցը ավելի լուրջ է:

 «Ջրի խնդիր ունենք ,ես հենց նոր 20 կիլոմետր քշել եկել եմ Դեղձավանից,որ իմացա ստեղ արդեն ջուրը տվել են ,եկել եմ, որ ստեղ կարենամ ջրեմ , ջուրը գալիսա ժամը 10 կամ անց կես , 6-ին անջատում են նասոսնին,ժամը 7-ին գյուղացին արդեն վերջացրածա լինում իրա այգու գործը, նա արդեն էտ արևին չի կարա այգի մշակի,մենք որ անհատ գնում ենք գործ անելու ժամը 5-ին դաշտումն ենք լինում, որ 12-ին գանք »,-ասում է այգեգործը :