Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ (տեսանյութ)

Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ:

Փոսային նորոգման աշխատանքները չեն դադարում նաև գիշերային ժամերին՝ նպատակ ունենալով հնարավորինս չխաթարել երթևեկության բնականոն ընթացքը:

Անխափան երթևեկության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և լինել առավել զգոն: