Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արարատի մարզի բնակիչներն ընդդեմ վնասակար հանքարդյունաբերության․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հուլիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Արարատի մարզի բնակիչներն ընդդեմ վնասակար հանքարդյունաբերության» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Նազելի Վարդանյան՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան ✅Թեհմինե Ենոքյան «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ ✅Արփինե Խաչատրյան՝ Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, որն օգտագործվում է ցեմենտի արտադրության մեջ, այսօր հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում։ Կարմիր սարում կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ, որոնց առկայության դեպքում արգելվում է հանքարդյունաբերության իրականացումը։ Արարատի մարզի Կարմիր սարին հարող և իրենց բարձրարժեք գյուղատնտեսությամբ հատնի մի քանի գյուղերին՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի, սպառնում է տնտեսական ուղղվածության փոփոխություն, ինչպես նաև էկոլոգիական և սոցիալական խորը ճգնաժամ։ Այգեզարդ գյուղի բնակիչները հանրագիր են ներկայացրել 2300 ստորագրությամբ՝ Կարմիր սարում հանքարդյունահանման դեմ։ ՀՀ Արարատի մարզի Կարմիր սարի կրաքարային մերգելների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների համար անցկացվել են երեք հանրային լսումներ։ Չորրորդ հանրային լսումն «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ընկերության հայտով նախատեսվում է հուլիսի 10-ին, ժամը 14:00-ին՝ Գինեվետ գյուղում։