Բացել լրահոսը Փակել լրահոսը
Georgia-Portugal-Euro-2024-AP-1200-2024-06-fafbe02b9aed6aba1759900ff36fe828
A A
Սպորտ

Եվրո 2024․ խմբային փուլն ավարտվեց վրացիների սենսացիայով

Ավարտվեց Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլը: Խմբային փուլի վերջին խաղում Վրաստանի հավաքականն իսկական սենսացիայի հեղինակ դարձավ՝ 2։0 հաշվով հաղթելով Պորտուգալիայի հավաքականին ու անցնելով 1/8-րդ եզրափակից։ 

Խմբային փուլի անակնկալներից մեկն էլ Խորվաթիայի հավաքականի՝ հետագա պայքարից դուրս մնալն էր։ Միակ հավաքականը, որին հաջողվեց հաղթանակ տոնել բոլոր 3 հանդիպումներում, Իսպանիան էր։

Այսպիսով՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի արգելքը հաղթահարեցին 16 թիմեր։

Փլեյ-օֆֆում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը`

Շվեյցարիա-Իտալիա

Գերմանիա-Դանիա

Անգլիա-Սլովակիա

Իսպանիա-Վրաստան

Ֆրանսիա-Բելգիա

Պորտուգալիա-Սլովենիա

Ռումինիա-Նիդերլանդներ

Ավստրիա-Թուրքիա

1/8 եզրափակիչի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 29-ից: