Վերջին տուրից առաջ հայ պատանիները կես միավորով են զիջում առաջատարին
Աջակցիր «Ա1+»-ին
Ավարտվեց շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության նախավերջին՝ 6-րդ խաղափուլը:

Թիմին հաղթական միավորներ են բերել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը:

Վերջին խաղափուլից առաջ Հայաստանի թիմը գտնվում է 2-րդ հորիզոնականում:

7-րդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են Ավստրիայի թիմի դեմ:

Խաղափուլը կմեկնարկի հունիսի 27-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին վերջին որոշիչ խաղափուլում: