Բացել լրահոսը Փակել լրահոսը
1955112194_0_0_857_520_1440x900_80_1_1_c8dae36331de2b7383504d62b08c995e.jpg-e1719242850776
A A
Հասարակություն

ՌԴ Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը. կան զոհեր (տեսանյութ)

Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը, այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Կա նաև տուժած։ 34-ամյա տղամարդը, ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Եվս երկու փրկարարներ դիմել են բժշկական օգնության, սակայն նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։ Վեց մարդու ճակատագիրն անհայտ է մնում, մինչդեռ հրդեհի պահին ներսում եղել է ինը մարդ։ Այրվել են հինգերորդից ութերորդ հարկերը։