A
A
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Լոս Անջելեսում դարձել է մրցաշարի հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլի նախապատրաստության շրջանակում Ռեքս Կալամյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի և ընկերական մրցաշարի է մասնակցել Լոս Անջելեսում՝ դառնալով մրցաշարի հաղթող
Հայաստանի հավաքականն առաջին խաղում ուժերը չափել է Գվատեմալայի ընտրանու հետ և 89:57 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Երկրորդ խաղում մեր ընտրանին մրցել է Իռլանդիայի հետ և գերլարված խաղում հաղթանակ տարել 92:91 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող:
Իռլանդիայի հետ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձյալ Անդրե Սպայթ Մկրտչյանն էր. նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ Երևանում հյուրընկալելով Ավստրիային:
Հայաստանի բասկետբոլի հավաքական ԱՄՆ ուսումնամարզական հավաքին մասնակցել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Մանրամասն՝ https://escs.am/am/news/23073