Բացել լրահոսը Փակել լրահոսը
632
A A
Սպորտ

Եվրո-2024. Ուկրաինան հաղթանակի հասավ Սլովակիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային երկրորդ տուրում (E խումբ) Սլովակիան մրցեց Ուկրաինայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դյուսելդորֆում կայացած խաղի մեկնարկային րոպեներին ավելի շատ գնդակին տիրում էր Սլովակիայի հավաքականը, սակայն առավել վտանգավոր գրոհում էր Ուկրաինան: Սլովակիան առաջինն իրացրեց իր պահը: Գլխի դիպուկ հարվածով Ուկրաինայի դարպասը գրավեց Շրանցը:

Երկրորդ կեսի մեկնարկում Ուկրաինան մի շարք պահեր ուներ, որոնցից մեկն իրացրեց 54-րդ րոպեին: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Շապարենկոն: Խփած գնդակից հետո էլ ուկրաինացիները տիրում էին նախաձեռնությանը` ձգտելով երկրորդ գնդակն ուղարկել Սլովակիայի դարպասը: «Դեղինները» կարողացան հաղթանակի հասնել 79-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ: Ուկրաինայի հաղթական գնդակը հեղինակեց Յարեմչուկը:

Սլովակիա-Ուկրաինա` 1:2:

Եվրո-2024-ի երրորդ տուրում Սլովակիան կմրցի Ռումինիայի, իսկ Ուկրաինան` Բելգիայի հետ: Այդ խաղերը կլինեն հունիսի 26-ին: