Բացել լրահոսը Փակել լրահոսը
f3ccdd27d2000e3f9255a7e3e2c48800_1718959448-e1718965405625
A A
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 4 զոհ

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի  վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվելով հայտնվել ձորում, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Մահացածներից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործում են հատուկ տեխնիկա:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: