Բացել լրահոսը Փակել լրահոսը
19-dani-carvajal-left-celebrate-911170826
A A
Սպորտ

Եվրո 2024․ Իսպանիան ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր է ձեռք բերում․ այսօր կայանալիք հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի C խմբի առաջատարներ Իսպանիան եւ Իտալիան մրցեցին միմյանց հետ:

Ողջ խաղի ընթացքում առավելությունն իսպանացիների կողմն էր։ Երկրորդ խաղակեսին Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կալաֆիորին ինքնագոլի հեղինակ դարձավ, եւ այդ միակ գնդակի առավելությամբ իսպանացիները հաղթանակ տարան ու հավաքելով 6 միավոր՝ ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեցին։  

Իսպանիա-Իտալիա` 1:0:

 Այս խմբի մյուս հանդիպումը Սլովենիայի եւ Սերբիայի միջեւ ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։

B խմբում Անգլիան ուժերը չափեց Դանիայի հետ: Թիմերը հաղթողին չկարողանան որոշել ու ոչ ոքի խաղացին։

Դանիա-Անգլիա` 1:1: 

Այսօր կկայանա երեք խաղ:

E խմբում Սլովակիան կմրցի Ուկրաինայի հետ:

D խմբում միմյանց դեմ կմրցեն Լեհաստանը ու Ավստրիան, եւ խմբի առաջատարներ Ֆրանսիան ու Նիդերլանդները: