Բացել լրահոսը Փակել լրահոսը
euro_finalists
A A
Սպորտ

Եվրո 2024․ երեկվա արդյունքներն ու այսօր սպասվելիք խաղերը

Նախօրեին ֆուտբոլի Եվրո 2024-ի շրջանակներում 3 հանդիպում տեղի ունեցավ։  

A խմբի առաջին տուրում Հունգարիան մրցեց Շվեյցարիայի հետ։

Հունգարիա-Շվեյցարիա` 1:3:

Այժմ A խմբի առաջատարները 3-ական միավորով Գերմանիան ու Շվեյցարիան են:

 B խմբի առաջին խաղում Իսպանիան ուժերը չափեց Խորվաթիայի հետ:

Իսպանիա-Խորվաթիա` 3:0:

B խմբի առաջին տուրում Իտալիան մրցեց Ալբանիայի հետ:

Իտալիա-Ալբանիա` 2:1:

Այժմ B խմբի առաջատարները 3-ական միավորով Իտալիան և Իսպանիան են:

Այսօր՝ հունիսի 16-ին կկայանա  C և D խմբերի երեք հանդիպում:

Երևանի ժամանակով 17:00-ին Լեհաստանը ուժերը կչափի Նիդերլանդների հետ (D խումբ):

C խմբում Սլովենիան կփորձի գերազանցել Դանիային: Այդ հանդիպումը կմեկնարկի 20:00-ին, իսկ 23:00-ին Սերբիան կխաղա Անգլիայի հետ: