A
A
Պետք է գնանք մեր ժողովրդի մոտ, եւ եւս մեկ անգամ ստանանք 50+1 % ձայն․ եւ մենք սա պիտի անենք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը եւ երջանկությունն ապահովելու համար»,- Կապանում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս գնահատմամբ Հայաստանում գործարկվում է մի գաղափարախոսություն, որը կոչվում է «իրական Հայաստանի գաղափարախոսություն», որը հանրության մեջ դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ «Մենք բոլորս, Հայաստանի ժողովուրդը, պետական ինստիտուտները պիտի կենտրոնանան իրական Հայաստանի կարիքների վրա»,-ասաց Փաշինյանը՝ ցույց տալով իրական Հայաստանի քարտեզը։