Բացել լրահոսը Փակել լրահոսը
sbornaya-germanii-razgromila-shotlandiyu-v-matche-otkrytiya-evro-2024_17183985821662762246
A A
Սպորտ

Եվրո-2024. Գերմանիան ջախջախիչ հաղթանակ տարավ Շոտլանդիայի նկատմամբ․ ինչ խաղեր են սպասվում այսօր

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում Գերմանիայի ազգային ընտրանին «Մյունխեն Արենա»-ում հյուրընկալեց Շոտլանդիային:

Տանտերերը ջախջախիչ հաղթանակ տարան Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ՝ Գերմանիա-Շոտլանդիա` 5:1:

Գոլերի հեղինակներ դարձան՝ Ֆլորիան Վիրցը, Զամալ Մուսիալան, Կայ Հավերցը, Նիկոլաս Ֆուլկրուգը,  Էմրե Զանը։

Շոտլանդիայի հավաքականի միակ գոլի հեղինակը Գերմանիայի հավաքականի խաղացող Ռուդիգերն էր՝ նա ինքնագոլի հեղինակ դարձավ։

Եվրո 2024-ի շրջանակներում այսօր կկայանա երեք հանդիպում:

 A խմբում Հունգարիան կխաղա Շվեյցարիայի հետ: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: 

B խմբում կկայանա երկու խաղ: ժամը 20:00-ին Իսպանիան կմրցի Խորվաթիայի հետ: 

Եվ օրվա վերջին խաղում` ժամը 23:00-ին, Իտալիան կմրցի Ալբանիայի դեմ: