A
A
«Ընտրությունը զավեշտախաղ է եղել»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կամերոնը հայտարարել է, որ հունիսի 1-ին տեղի ունեցած ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունը իսկական զավեշտախաղ է եղել:
«ՖԻՖԱ-ն լրիվ կորցրել է իր հեղինակությունը: Պարզ է, որ մեկ թեկնածուով նախագահական ընտրությունը զավեշտախաղերի մի տեսակ է» - այսօր մամուլի ասուլիսին ասել է բրիտանացի չինովնիկը:
Հավելենք, որ Մեծ Բրիտանիայում ոչ մի կերպ չեն կարողանում ներել Զեպ Բլատերին, ով 2018 թվականի աշխարհի առաջնության վայրի ընտրության ժամանակ իր ձայները (ՖԻՖԱ-ի նախագահը երկու ձայնի իրավունք ունի) տվել է Ռուսաստանին, այլ ոչ թեԱնգլիային: