A
A
Սկանդալ հարավկորեական ֆուտբոլում
Հարավային Կորեայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 10 ֆուտբոլիստների, որոնք կաշառք են վերցրել եւ պայմանավորված խաղեր են կազմակերպել: Այդ մասին տեղեկացնում է AP գործակալությունը:
Պարզվում է, որ մեղադրվող 10 խաղացողներից 8-ը հանդես են եկել «Դաեժոն Սիթիզեն» թիմում: Այս տարվա ապրիլին բուքմեյքերները 110 հազար դոլար են տվել ֆուտբոլիստներից մեկին, ով այն բաժանել է իր խաղընկերների միջեւ: Առաջնության երկու խաղերի ժամանակ նրանք ապահովել են բուքմեյքերներին ձեռնտու արդյունքը:
Ի դեպ, հետաքննության ժամանակ «Հյունդայ Մոտորս» թիմի նախկին խաղացող Ջեն Ջոն Քվանը, որը մեղադրվել է միջնորդության մեջ, վերջերս Սեուլի հյուրանոցներից մեկի համարում մահացած է հայտնաբերվել:
Ոստիկանները կարծում են, որ 29-ամյա նախկին ֆուտբոլիստը ինքնասպանություն է գործել: