A
A
Առաջատարը հաղթեց հյուրընկալվելիս
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբում կայացան 10-րդ տուրի հանդիպումները:
Մրցաշարի առաջատար «Շենգավիթը» հյուրընկալվելիս հաղթեց «Փյունիկ-3»-ին` 3:2, եւ ամրապնդեց իր դիրքերը առաջին հորիզոնականում: Իսկ ահա երկրորդ տեղում ընթացող «Շիրակ-2»-ը չկարողացավ գոլ խփել «Իմպուլս-2»-ի դարպասը եւ բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով` 0:0:
«Միկա-2»-ը իր հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Բանանց-2»-ին, իսկ Կապանի «Գանձասար-2»-ը Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում պարտության մատնեց «Արարատ-2»-ին` 1:0: