Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում․ Անիի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերույթուն պայմանագրով հատկացված տարածքից դուրս գտնվող գյուղնշանակության հողն օգտագործում է արդյունահանման նպատակով:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2013 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացվել է ավելի քան 5 հեկտար տարածք, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն է ծավալել նաև այդ տարածքից դուրս, որտեղ արոտավայրեր և վարելահողեր են:
Հունիսի 7-ին Անիի համայնքապետարանից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ հիմնավորվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիշյալ կից տարածքներն օգտագործել է առանց գործառնական նշանակության փոփոխման և առանց թույլտվության:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: