A
A
ՀՀ Սահմանադրության փոփոխությունները մեր ներքին գործն են, և դա չի կարող լինել բանակցային օրակարգ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում՝ ես խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով COP29-ի գագաթաժողովին ստորագրվի խաղաղության պայմանագիրը։
Խոսելով Բաքվի հայտարարության մասին ՀՀ Սահմանդրության փոփոխության մասին՝ նա նշեց, որ այդ և մյուս հարցերում ԱԳՆ-ից պատասխանել են, և ինքն այդ տեսակետը կիսում է, որ դրանով տորպեդահարում են խաղաղության գործընթացին։