Կասպարովը դժգոհ է ՖԻԴԵ-ի նախագահից
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, անդրադառնալով մայիսին Կազանում անցկացված հավակնորդների մրցաշարին, նշել է, որ ՖԻԴԵ-ն շարունակում է խաբել շախմատային աշխարհին:
«Այդ մրցաշարը հերթական անգամ ցույց տվեց ՖԻԴԵ-ի անկարողությունը: Բավական չէ, որ մրցամարտերը կարճ էին տեւում, մրցաշարը կհիշվի նաեւ նրանով, որ Կրամնիկ - Ռաջաբով հանդիպման ժամանակ մեծ սկանդալ ծագեց, երբ կայծակնային շախմատի պարտիայի վճռական պահին շարքից դուրս եկավ ժամացույցը: Բացի այդ, կայացած 30 դասական պարտիաներից միայն երեքը արդյունավետ ավարտվեցին»,-ասաց նա:
Գարի Կասպարովի կարծիքով ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը չի կատարել բոլոր այն խոստումերը, որոնք նա տվել էր այդ պաշտոնում վերընտրվելուց հետո:
«Հուսով եմ, որ ժամանակին շախմատային աշխարհը կգա ընդհանուր հայտարարի եւ կպահանջի վերջ տալ շախմատային Օստապ Բենդերի` Իլյումժինովի գործունեությանը» - վերջում կտրուկ հայտարարել է աշխարհի 13-րդ չեմպիոնը: