Բացել լրահոսը Փակել լրահոսը
447035460_772965511692332_5175324836266263626_n
A A
Սպորտ

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:
 
Աշխարհի փոխչեմպիոն, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը Բանգկոկում ավարտվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում 3:2 հաշվով առավելության է հասել իռլանդացի Մարտին Մաքդոնագի նկատմամբ՝ ապահովելով իր մասնակցությունն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:
 
Սա Հայաստանի արդեն 12-րդ ուղեգիրն էր:
 
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։