Բացել լրահոսը Փակել լրահոսը
սթար
A A
Մշակույթ Հասարակություն

Մարդկությունն ապրում է VI զանգվածային ոչնչացման ժամանակահատվածում. STARMUS-ը՝ նկարներով

«Այսօրվա խավարի օրերում ավելի քան երբևէ կարիք ունենք կերտելու մեր ապագան, մտածելու ավելի լավ ապագայի մասի։ Իսկ գիտությունն ու արվեստն ապագան կերտելու հիմնական տարրերն են։ Այսօր ավելի քան երբևէ կարևոր է STARMUS-ը ուշադրության կենտրոնում պահել»,- հայտարարել է Ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ Ժան-Միշել Ժարը՝ խոսելով արդեն հանրահռչակ դարձած STARMUS փառատոնի մասին։

May be an image of ‎1 person, piano and ‎text that says '‎STARMUS EARTH Poweredby eseT es eT DigntarSeconty Digita Securty ரோாச் (្ពីព) m Sponsored by F VÚB VÚBBANKA BANKA IntesaSanpaoloGroup Intesa Sanpaolo Group ח OMEGA เห សាច rtV BEAMS‎'‎‎

STARMUS-ը հիմնադրել է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, դոկտոր Գարիկ Իսրայելյանը։ Հիմնադիրներից է նաև «Քուին» խմբի լեգենդար գիտառահար Բրայան Մեյը։ STARMUS-ի 7-րդ փառատոնը տեղի ունեցավ մայիսի 12-18-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։

May be an image of 2 people

May be an image of 3 people and wrist watch

«Մենք ուզում ենք արվեստը, երաժշտությունն օգտագործել գիտությունն ավելի մասսայական դարձնելու համար։ Դա մեր առաջնային նպատակն է։ Մենք նաև ուզում ենք, որ արվեստի մարդիկ ավելի լավ ճանաչեն գիտնականներին, համագործակցեն նրանց հետ, միասին նախագծեր անեն։ Մենք ուզում ենք օգտագործել արվեստի ուժը, որն անհամեմատ արագ է հասնում մարդկանց։ Մենք դասախոսներին տանում ենք նաև համալսարաններ, դպրոցներ։ Սթարմուսի ազդեցության շառավիղը մեծացնում ենք։ Դա կարևոր է, որովհետև մեր նպատակը գիտության մասսայականացումն է, և դա լավագույնս կարող ենք համալսարանների միջոցով անել»,- «Ա1+»-ի հետ զրույցում STARMUS-ի առաքելությունն այսպես ներկայացրեց Գարիկ Իսրայելյանը։

Փառատոնի բացումն ազդարարվեց Ժան-Միշել Ժառի բացառիկ համերգով։ Համերգին ելույթ ունեցավ նաև աշխարհահռչակ Queen խմբի լեգենդար գիտառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը։ Ինքը՝ Ժան-Միշել Ժառը STARMUS-ի խորհրդի անդամ է։

May be an image of 1 person and text that says 'STARMUS EARTH Powered by eseT eT es Digital Security ity AOBA TARMUS EARTH Ppweredoy Sponsored by nn VÚB BANKA IntesaSanpaoloGroup Intesa Sanpaolo Group Ω KM きじ tV BAS 28AN3HD1 NIEPABE'

Այս անգամ STARMUS-ն ուներ «Մեր հարազատ մոլորակի ապագան» /«The Future of our Home Planet»/ խորագիրը և անդրադարձավ Երկիր մոլորակին, գլոբալ տաքացումներին և այլ խնդիրներին։ Փառատոնի օրերին դասախոսություններով ու քննարկումներով հանդես եկան շուրջ 50 գիտնական-բանախոսներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի 9 դափնեկիր՝ էթոլոգ Ջեյն Գուդոլը, քիմիկոս Քուրթ Վյուտրիխը,  ֆիզիկոսներ Քիփ Թորնը, Սթիվեն Չուն, Դոննա Սթրիքլենդը, Անտոն Զիլինգերը, հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Էդվարդ Մոսերը, աստղաֆիզիկոսներ Ջորջ Սմութը և Միշել Մայորը, մանրէակենսաբան Էմանուել Շարպենտիեն։ STARMUS VII-ին դասախոսություններով հանդես եկան նաև աստրոնավտներ Գարեթ Ռիսմանը, Քրիս Հեդֆիլդը, լուսնագնաց Չարլի Դյուքը աստղաֆիզիկոս Մարտին Ռիսը, iPod-ի ստեղծող, ամերիկացի ինժեներ Ֆադելը, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, Լարերի տեսության ոլորտում իր տեսական ուսումնասիրություններով հայտնի Բրայան Գրինը և այլոք։

Нет описания.

STARMUS-7-ի գլխավոր բանախոսը էթոլոգ Ջեյն Գուդոլն էր։ «Ես շատ ոգևորված եմ, որ այս տարվա STARMUS-ի հիմնական թեման մեր մոլորակն է։ Դարերի ընթացքում մենք ավելի ու ավելի ենք վնասել մեր մոլորակը, մեր միակ տունը։ Կլիմայական փոփոխությունների հետևանքով մենք տեսնում ենք այն սարսափելի փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում՝ կործանարար ու հաճախակի դարձած փոթորիկներ ու մրրիկներ, ջրհեղեղներ, երաշտ, ջերմային ալիքներ, սարսափելի անտառային հրդեհներ։ Մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես են հալչում սառցաշերտերը, ինչպես է աճում ջրի մակարդակը։ Մենք տարբեր ձևերով վնասում ենք այս մոլորակը։ Կլիմայական փոփոխությանը մենք ապագայում չէ, որ առերեսվելու ենք, այդ փոփոխությունը հիմա է, հենց այստեղ ու հենց հիմա։ Մարդկությունն ապրում է վեցերորդ զանգվածային ոչնչացման ժամանակահատվածում»,- ասաց Գուդոլը։

Нет описания.

«Ես միշտ եմ երազել Տիեզերքի մասին։ Երեխա էի, երբ տեսա, թե ինչպես է առաջին շաթլը երկինք թռչում։ Ծնվել եմ առաջին «Ապոլոն» առաքելության տարում։ Սա պատմում եմ ցույց տալու համար, որ մեծացել եմ Տիեզերքի թեմայի շուրջ լինելով։ Ու թեև միշտ երազել եմ դրա մասին, բայց ոչինչ չէի արել Տիեզերքում։ Եվ որքան բախտավոր էի, երբ 6-7 տարի առաջ զանգ ստացա՝ օգնելու կառուցել մի արբանյակ, որն ամբողջ աշխարհում պետք է հայտնաբերեր մեթանի հետքերը»,- հավելեց Թոնի Ֆադելը։

Нет описания.

Փառատոնի ժամանակ արդեն ավանդական է դարձել հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգի անվան մեդալով պարգևատրելու արարողությունը։ Այս անգամ մեդալը շնորհվեց չորս հոգու։

Օվկիանոսային կյանքի պահպանման և դրա անհրաժեշության շուրջ իրազեկման գործում ունեցած  ավանդի համար մեդալ շնորհվեց օվկիանոսաբան Սիլվիա Ըրլին։ «Օվկիանոսը կյանք է, օվկիանոսի շնորհիվ է, որ մենք ապրում ենք։ Առանց օվկիանոսի չէր լինի մեր կապույտ ու կանաչ մոլորակը։ Առանց ջրի չէր լինի կյանքը»,- ասաց Ըրլը։

May be an image of 6 people, wrist watch and text

Մեդալ շնորհվեց նաև բրիտանացի կենսաբան, բնագետ Դևիդ Աթենբրոյին, Օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանին։ Գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի մեդալին արժանացավ նաև երաժիշտ Լորի Անդերսոնը։

Մեդալի հանձնման արարողությանը համերգով հանդես եկավ THE OFFSPRING խումբը, որին կրկին իր գիթառով միացավ Բրայան Մեյը։ Համերգի ժամանակ երգեցին նաև անգլիացի երգիչ Թոնի Հադլին, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Մարտին։

Возможно, это изображение 4 человека

 

STARMUS-ը փառատոն է գիտության ու երաժշտության, և ընդհանրապես գիտության և արվեստի մասին։ Մինչև այժմ անցկացվել է արդեն հանրահռչակ դարձած STARMUS-ի 7 փառատոն՝ առաջինն անցկացվել է 2011թ․ Կանարյան կղզիներում, վերջինը՝ այս տարի մայիսի 12-18-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։

Հիշեցնենք, որ 6-րդ փառատոնը 2022թ․ Հայաստանում էր։