Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր Հասարակություն

Այս խնդիրը եթե չլուծվի՝ նոր աղետի պատճառ կդառնա․ փաստորեն Մ6-ի հեղեղատարը դեռ անավարտ էր ու սելավաջրերը պատահական տեղից թափվում են (տեսանյութ)

Ջրհեղեղի համատարած ավերածությունների ֆոնին՝ Ավագյանների խնդիրը թերեւս փոքր է,բայց  չլուծվելու դեպքում կարող է կրկին աղետի պատճառ դառնալ:Խոսքը՝ Սարահարթ տանող ճանապարհի վերջին օրերի հեղեղների մասին է,որ դեռ անավարտ ճանապարհի սելավատարով իջնում են ու թափվում Ավագյանների տանից ոչ հեռու:

Դա՝ հիմա , իսկ օրեր առաջ իրենք նկարահանել են կադրեր, որտեղ սելավաջրերը հենապատից ուղիղ լցվում են տան բակը: Ավագյան ամուսինների մտահոգությունը տեղին է. պատը կարող է չդիմանալ ու փլուզման պատճառ դառնալ,որի հետեւանքով էլ Ալավերդի-Սարահարթ կապը կարող է ընդհատվել:

« Էս արհավիրք էր,էսքան տարի ստեղ ապրում ենք, ոչ մի անգամ էսպիսի երեւույթ չեմ տեսել,մենք գիտեինք, որ սա վաղ թե ուշ լինելուա, համայնքապետարան բողոքեցինք, եկան նայեցին, նկարեցին, գնացին, ճանապարհաշինարարներին դիմեցինք՝ նորից նույն վիճակը :Մենք ուզում ենք գան առաջն առնեն …»,-ասում է Ռոզա Ավագյանը:

Փաստորեն Մ6-ից Սարահարթ ճանապարհի շինարարությունն անավարտ է,անավարտ է նաեւ հեղեղատարերի կառուցումը,եղածն էլ փաստորեն չի գործում ու սելավաջրերը պատահական տեղից  թափվում են,իսկ հարեւանությամբ՝ Ավագյաններն են:

« Էսօր ջուրը վարարելա, փոխանակ ջրատարով իջնի՝ պատերիցա դուրս գալիս ջուրը , պատերն արդեն փլման եզրին են, այ էն մասն ահագին առաջա եկել,եթե հնարավորա էս ջրատարը վերանորոգեին, վերականգնեին, էս ջուրն իրա ճանապարհով գնար »,-ասում է Ալբերտ Ավագյանը;

Որպեսզի սելավաջրերը չլցվեն տուն՝ Ավագյաններն անընդհատ զբաղված են ջրի հունը փոխելու գործով,սակայն նոր սելավները բացառված չեն, իսկ այդ դեպքում ջրի հունը փոխելն անհնար կլինի:

Ամեն դեպքում, ճանապարհաշինարարները խոստացել են խնդրի մասին տեղյակ պահել պատվիրատուին՝ գուցե նախագծային փոփոխությունների համար: Ավագյաններն առայժմ սպասում են: Իրենց խնդիրը լսելի դարձնելու միակ միջոցն այս ընտանիքի համար մնացել են լրատվամիջոցները,ասում են՝ չեն ուզում նստել ու սպասել հերթական աղետին:

Մենք հեռախոսազրույց ունեցանք ճանապարհաշինական ընկերության տեղամասի պատասխանատու Արա Ստեփանյանի հետ,ըստ որի՝ ներկա նախագծով սելավաջրերը թափվելու են հենց այնտեղով,որտեղով հիմա թափվում են,իսկ նախագծային փոփոխության համար Ալավերդու համայնքապետարանը պետք է նոր տեղ առաջարկի, որը եւ կլինի այս խնդրի լուծումը:

Անկյուն+3