A
A
Իրանը բողոքարկել է ՖԻՖԱ-ի որոշումը
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալի Կաֆաշյանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել ՖԻՖԱ-ի ներկայացուցիչի կայացրած որոշումը, որի պատճառով չի կայացել օլիմպիական խաղերի կանանց ընտրական փուլի Հորդանան - Իրան հանդիպումը:
Հունիսի 3-ին նախատեսված այդ խաղին իրանցի ֆուտբոլիստուհիները խաղադաշտ են մտել գլխաշորերով, ինչը արգելվում է ՖԻՖԱ-ի կանոնակարգով: Միջազգային ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչը անմիջապես ընդհատել է խաղը եւ թիմերին ուղարկել հանդերձարան:
«Մենք բողոք ենք ներկայացրել ՖԻՖԱ-ին եւ ցանկանում են հանդիպել ֆեդերացիայի այն պաշտոնական անձի հետ, ով խաղը չանցկացնելու որոշում է կայացրել: Այդ առիթով անձամբ զրուցել եմ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ» - ասել է Ալի Կաֆաշյանը: