A
A
Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում փլուզվել է 350 մետր գազատար․ Շիրակի մարզպետը եղել է Մեծ Մանթաշում
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզպետարանից հայտնում են.
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Մեծ Մանթաշի վարչական ղեկավար Նարեկ Մկրտչյանի, Շիրակ ԳԳՄ տնօրեն Թորգոմ Սուքիասյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ եղել է Մեծ Մանթաշում, հանդիպել բնակիչներին, լսել նրանց և պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին, որից հետո եղել է նաև բնակավայրի մանկապարտեզում։
Տնօրենի հետ զրույցում քննարկվել է բնակավայրում նոր մանկապարտեզ կառուցելու հարցը, քանի որ հաջորդ տարի սաների թիվը, ըստ նախնական տվյալների, կավելանա 27-ով։
Մարզպետի հետ հանդիպման ժամանակ գազամատակարար և ճանապարհաշինական կազմակերպության պատասխանատուները խոստացել են համատեղ ջանքերով ամենասեղմ ժամկետներում վերացնել փլուզման հետևանքները և վերականգնել գազամատակարարումը։