Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ
A A
Հասարակություն

Արձանագրվել են դեպքեր, երբ անձի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է, երբ վերջինս արդեն իսկ գտնվել է ոստիկանության ծառայողների հսկողության ներքո․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով: ‼️
📢 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
🔺Այս պահի դրությամբ իրականացվել են այցեր Ոստիկանության 7 բաժիններ, Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 160 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։ 🔻
☑️ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ: Ուսումնասիրվում են նաև բռնություն, բռնության կոչեր և ատելության խոսք պարունակող գրառումները և մամուլի հրապարակումները։
☑️ Իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է դեպք, երբ Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր։ Ավելի ուշ, ըստ Ոստիկանությունից ստացված պարզաբանման՝ պատգամավորը ոստիկանական ավտոմեքենայից ազատ է արձակվել։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջինս ազատությունից կարող է զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Այս խնդրին Պաշտպանն անդրադարձել է բազմիցս, և նշված պրակտիկայի առկայությունը մտահոգիչ է համարում։
☑️ Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է ներդնել լուրջ գործիքակազմ վերոհիշյալ պրակտիկայի բացառումը երաշխավորելու ուղղությամբ։
☑️ Պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում նաև որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված` անհամաչափ ուժի կիրառումը։ Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։
☑️ Ավելին, արձանագրվել են դեպքեր, երբ անձի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է այն պայմաններում, երբ վերջինս արդեն իսկ գտնվել է ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։ Պաշտպանը նշված գործելաոճը անթույլատրելի է համարում։
☑️ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում արձանագրվել է, որ բազմաթիվ են առանց օրինական պահանջ ներկայացնելու, առանց քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառների և հիմքերի պարզաբանման, առանց անձանց` իրենց նվազագույն իրավունքների մասին տեղեկացնելու բերման ենթարկելու դեպքերը։
☑️ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ անկախ անձի նկատմամբ վարչական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների ավարտից՝ անձինք շարունակել են պահվել Ոստիկանության բաժիններում մինչև լրանա օրենքով սահմանված 3 ժամը։
☑️ Այս առումով Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերոնշյալ 3 ժամն այն առավելագույն ժամկետն է, որում Ոստիկանությունը կարող է անձին վարչական ձերբակալման շրջանակում ազատությունից զրկել։ Միաժամանակ, մինչև այդ ժամկետի լրանալն անձի մասնակցությամբ վարութային գործողությունների ավարտից հետո անձը պետք է անմիջապես ազատ արձակվի` անկախ վերջինիս` փաստացի արգելանքի վերցնելու պահից 3 ժամը լրանալու հանգամանքից։
 
☑️ Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
 
☑️ Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ հավաքի խաղաղ ընթացքի երաշխավորումը ենթադրում է նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից վերջիններիս կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանում։ Դա վերաբերում է, այդ թվում՝ հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն, որպիսի դրսևորումները ևս ակնհայտ են և խնդրահարույց։
 
 Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։