A
A
Միջպետական Մ-2 ճանապարհի մի մասը երկկողմանի փակ է. քարաթափում է եղել
Աջակցիր «Ա1+»-ինՀ-63 /Մ-2/ (Կապան) -Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի 59+250 հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ 50-60 խորանարդ մետր ծավալով, տվյալ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։
Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
«Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊԸ աշխատակիցների կողմից կատարվում են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ։