A
A
Տիգրան Լ. Պետրոսյանը առաջատարների խմբում է
Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը լավ հնարավորություն ունի հաղթելու հնդկական Օրիսա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում:
Վերջին` 11-րդ տուրից առաջ, մեր շախմատիստը 8 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավորով է ետ մնում առաջատար Մագեշ Պանչանաթանից (Հնդկաստան):
Այսօր կայանալիք վերջին պարտիայում Տիգրան Լ. Պետրոսյանը սեւերով մրցելու է հնդիկ գրոսմայստեր Աբիջետ Գուբտայի հետ, որը նույնպես ունի 8 միավոր:
Առաջին տեղ զբաղեցնելու համար մեր շախմատիստին հարկավոր է միմիայն հաղթանակ տանել: Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթող կճանաչվի անգամ մեկ ուրիշ շախմատիստի հետ հավասար քանակությամբ միավորներ վաստակելու դեպքում, քանի որ լրացուցիչ գործակիցներով գերազանցում է մրցաշարի բոլոր մասնակիցներին: