Բացել լրահոսը Փակել լրահոսը
445776862_775375321446121_439974676040760312_n
A A
Պաշտոնական

Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն․ ՏԿԵՆ

ՏԿԵՆ-ից հայտնում են․

Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ փրկարարական խմբեր ձևավորելու կոչեր են անում՝ ստեղծված իրավիճակում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար:

❗Տեղեկացնում ենք, սակայն, որ այս պահին Փրկարար ծառայությունը և պետական բոլոր մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը: