Բացել լրահոսը Փակել լրահոսը
856
A A
Հասարակություն

Վանաձորում թալանել են հայտնի առևտրականին․ հարվածել են գլխին ու հափշտակել «Lexus»-ը, որի մեջ եղել է 40 հազար դոլար և 36 մլն դրամ

Երեկ՝ մայիսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի շենքերից մեկի բակում ավազակային հարձակում է տեղի ունեցել և տուժածը ընկած է գտենին, իսկ նրան պատկանող ավտոմեքենայով հանցագործը կամ հանցագործները դիմել են փախուստի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Տիգրան Ոսկանյանը իր  բնակության՝ Թաթերական փողոցի 4-րդ շենքի բակում իրեն պատկանող «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակում կանգնեցնելու նպատակով դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել ավտոտնակի դռանը, բացել այն և այդ ժամանակ իր թիկունքի կողմից անհայտ անձը հարվածել է իր գլխին: Տղամարդն ընկել է, իսկ երբ ուշքի է եկել, նկատել է, որ ավտոմեքենան առևանգել են։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ առևանգված «Lexus» մակնիշի ավտոմեքենան գտնվում է Վանաձոր քաղաքի Բոշյան փողոցի վերջնամասում, «Նավ» ռեստորանային համալիրի դիմաց։