Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փաստաբանների հարկերի բարձրացման ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության վրա. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մայիսի 24-ին՝ ժամը 12:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Արդարադատության արժեքը. փաստաբանների հարկերի բարձրացման ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության վրա» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ ✅Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Փաստաբանների հարկը բարձրացնելու կառավարության նախագիծը բողոքի ալիք է հարուցել փաստաբանների շրջանում։ Նրանք մայիսի 21-ին համատարած գործադուլ հայտարարեցին՝ հրաժարվելով պաշտպանություն իրականացնել դատարաններում և այլ կառույցներում։ Այժմ նրանք վճարում են միայն 5 տոկոս շրջանառության հարկ, նախատեսվող փոփոխություններով կվճարեն 18 տոկոս շահութահարկ և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ։ Նախատեսվող փոփոխություններով հարկեր պետք է վճարեն նաև անվճար խորհրդատվություն տալու դեպքում։ Իրավապաշտպան կազմակերպությունները քաղաքացիներին իրավաբանական աջակցություն են ցույց տալիս անվճար։ Այս պարագայում փոփոխություններն ի՞նչ ազդեցություն կունենան մարդու իրավունքների պաշպանության վրա: