
A
A
2024 թվականի ապրիլը համարվել է ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար
Աջակցիր «Ա1+»-ին2024 թվականի ապրիլը դարձավ ամենատաքը և ամենաչորը` սկսած 1935 թվականից։
Հայաստանի ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4°C, որը 4․5°C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման (4․9°C)։
Ջերմաստիճանային շեղումները հատկապես բարձր էին ամսվա երկրորդ կեսին, երբ շրջանների զգալի մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 6-8°C-ով։ Ապրիլի 17-20-ը և 28-30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ՝ օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում և Արարատյան դաշտում հասան 30-32°C-ի։


Հատկապես չորային էր ապրիլի երրորդ տասնօրյակը, երբ Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ չեն գրանցվել կամ տեղումների գումարային քանակը կազմել է մինչև 5մմ։