Խաղն ավարտվեց ՝ 3:1
Սանկտ-Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան խաղն ավարտվեց 3:1 հաշվով:
Ռուսաստանի դարբասը գրավեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոսը, որին անմիջապես հաջորդեց պատասխան գոլը Ռոման Պավլյուչենկոի կողմից։
Հանդիպման երկրորդ խաղակեսին Պավլյուչենկոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ: 3-րդ գոլը նա խփեց 11 մետրանոցով:
Ի դեպ, հանդիպման 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գրավեց Ռուսաստանի դարպասը, սակայն մրցավարի օգնականը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց:
Մեկնարկային կազմերն այսպիսին են.
Ռուսաստան. Ակինֆեեւ, Անյուկով, Բերեզուցկի Վ., Իգնաշեւիչ,Ժիրկով, Սեմշով, Դենիսով, Զիրյանով, Պավլյուչենկո, Արշավին, Տորբինսկի:
Հայաստան: Բերեզովսկի, Հայրապետյան, Հովսեփյան, Արզումանյան, Մկրտչյան, Պիզելի, Ղազարայան, Մովսիսյան, Մկոյան, Մխիթարյան, Պաչաջյան