Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի դարձան սեղանի թենիսի առաջնության հաղթողները

Սպորտ
3f2c2ba57accb692fb28dc153578abff

'Հայաստան՚ մարզական միության ՙՍպարտակ՚ մարզադահլիճում կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի տղամարդկանց և կանանց անհատական 4-րդ առաջնությունը:

Առաջնությունը համատեղ կազմակերպել էին ՙԱռավոտ՚ օրաթերթը և ՙՄիր՚ միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը: Առաջնության գլխավոր մրցավարներն էին միջազգային կարգի մրցավարներ Ֆելիքս Սարգսյանը և Գոհար Խանզրատյանը:

Արդեն ավանդական դարձած առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 16 լրատվամիջոցների 40 աշխատակից (22 տղամարդ և 18 կին):

Չորրորդ տարին անընդմեջ առաջնության հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, որն այս տարի տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողներին և մրցանակակիրներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողներին), նվիրեց 3G Wi-Fi երթուղիչ, որը տրամադրում է անսահմանափակ, անլար ու արագ ինտերնետ, ներքին ցանց ստեղծելու պարզ ու հարմար հնարավորություն և մատչելի հեռախոսակապ:

 


Տղամարդկանց և կանանց անհատական 4-րդ առաջնության հաղթողներ դարձան`

Տղամարդիկ

 

1 Արմեն Ստեփանյան/«Ռադիո Հայ»
2 Արսեն Թամազյան/Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
3 Սամվել Ջինանյան/Երկիր Մեդիա հեռուստաընկերություն

Կանայք

1 Մարինե Կարապետյան/«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն
2 Թամարա Մխիթարյան/Ա1+
3 Կարինե Աբելյան/«Հայոց Աշխարհ