Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաճառքում մնացել է 800 տոմս

Սպորտ
57774fafb8bb96dc7995dbb8ab35d985

Եվրո-2012-ի Ռուսաստան - Հայաստան ընտրական հանդիպման տոմսերը համարյա սպառված են: Այդ մասին նշել է Ռուսաստանի ֆուտբոլի միության ներկայացուցիչը:

Սակայն ինչպես տեղեկացնում է «Սովետսկի Սպորտ» թերթը, վաճառքում դեռեւս մնացել է 800 տոմս, սակայն դրանք տեղի ֆուտբոլասերները կարող են ձեռք բերել միմիայն ինտերնետով:

Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտի տոմսարկղերում ազատ վաճառքի հանվել են 500 տոմս, որոնք արդեն երեկ լրիվ սպառվել են: ՌՖՄ-ն 5000 տոմս տրամադրել է Ռուսաստանի ֆուտբոլասերների միությանը, իսկ մնացածը իրացվել է ինտերնետով:

Ի դեպ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ակումբին անդամագրված երկրպագուները ավելի էժան գնով են ձեռք բերել խաղի տոմսերը` 300 ռուբլի, այն դեպքում, երբ դրանք արժեն 800-2500 ռուբլի:


Ի դեպ, ՌՖՄ-ն 400 անվճար տոմս է տրամադրել այն երկրպագուներին, որոնք մարտի 26-ին Երեւանում, անգամ տոմսերը ձեռքին, չէին կարողացել ներկա գտնվել Հայաստան - Ռուսաստան խաղին: