Բացել լրահոսը Փակել լրահոսը
287149
A A
Հասարակություն

Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ազատվել է աշխատանքից

Երեւանի պրոֆեսոր Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ազատվել է աշխատանքից։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշենք՝ Դանիելյանը կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից։

Բժիշկ Գևորգ Թամամյանը, ով Դանիելյանի հետ ազատման դիմում է գրել, ուղիղ եթերում հայտարարել է, որ Դանիելյանն օրեր առաջ Բագրատ Սրբազանի քայլերթի ժամանակ գնացել ու ողջագուրվել է Սրբազանի հետ։