A
A
Ժամանակն է լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը․ Ալիև
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ-ից պահանջում է լուծարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկարամյա միջնորդ Մինսկի խումբը։
Ալիևի պնդմամբ, հայկական կողմն այդ հարցում ընդդիմանալու պատճառ չունի։
«Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը։ Ադրբեջանական կողմն այդ հարցը բարձրացրել է, և չկա որևէ պատճառ, որ հայկական կողմը համաձայն չլինի», - ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Իլհամ Ալիևը կրկին քննադատել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գլխավորած միջնորդական առաքելությանը և պնդել, որ եռանախագահների ինստիտիտը ծառայել է «ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակությանը»։