A
A
Քաղաքացին ընկել է Երևանի Օպերային թատրոնի հետնամասում գտնվող չշահագործվող շինության նկուղը
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 13-ին, ժամը 20:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետնամասում գտնվող փոսի մեջ քաղաքացի է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը։
Պարզվել է, որ քաղաքացի Ա. Լ.-ն ընկել է Թումանյան փողոցի 54 հասցեում գտնվող չշահագործվող շինության նկուղային հատված (մոտ 7 մետր)։
Փրկարարները նկուղից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացուն, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: