Բարեկամավանի նոր բնակիչները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին« Ընդեղ խոշոր անասնապահությամբ ենք զբաղվել, մի 60-70 գլուխ այծ ունեինք, 80 գլուխ ոչխար ունեինք, չիմ թողեցինք, կարտոֆիլը հանած թողած, եգիպտացորեն,հացահատիկ » ,-ասում է Արամայիս Աթասյանը:
Արցախից՝ Տավուշ. Աթասյանների ընտանիքի նոր հասցեն ադրբեջանական դիրքերից ոչ հեռու Բարեկամավան գյուղն է։Արցախի դռները փակվելուց հետո Արամայիս Աթասյանը 6 որդիների հետ այստեղ է բնակվում։ Արցախում շատ բան են թողել, բայց աչքին ոչինչ չի գալիս՝ քանի դեռ այստեղ էլ իրենց ապահով չեն զգում:
« Հիմա ասենք սա սահմանամերձ, հետո ինչ, թողենք գնանք,դե բոլորս թողանք գնանք, մինը ասումա գյուղում. բերեք գնանք՝ ճանապարհը տալիսա ,գազը տալիսա , հա, բայց ուր գնանք ,նրանց ուզածը էտա, թուրքը սիրումա հող, մետր-մետր ուզումա առաջ գա »,-ասում է Արամայիսը:
Սեպտեմբերի 28-ին Արամայիսը կնոջ ու մանկահասակ 6 երեխաների հետ ավտոբուսով տեղափոխվեց Հայաստան, բայց մինչ այդ ընտանիքը ստիպված եղավ Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղից երեխաներին էշով, անտառներով դուրս բերել , պարզապես ողջ մնալու, ապրել-չապրելու խնդիր էր :